Ընդամենը 1000 արգենտինահայ է հաճախում հայկական դպրոց

PanARMENIAN.Net - Հարավային Ամերիկայի հայկական համայնքներում հայեցի կրթության վիճակն անմխիթար է: ՆՄան կարծիք է հայտնել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանը, որը ՀՀ կառավարության «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքի կրթամշակութային հիմնախնդիրների լուծման աջակցության» ծրագրի շրջանակներում մեկնել էր Բուենոս Այրես: «Ծրագրի շրջանակներում Հարավային Ամերիկա կատարած իմ այցելությունից կարելի է ասել, վիճակն անմխիթար է, բայց ոչ իրենց մեղքով, քանի որ համայնքը միջոցներ չունի զարգացնելու համար մայրենի լեզվով ուսուցումը: Այս ամենը պետք է դիտարկել ծնող-երեխա-ուսուցիչ եռանկյունու շրջանակներում, քանի որ առաջին հերթին ծնողը պետք է նպաստի լեզվի ուսուցմանը»,-ասել է Բեդիրյանը: Ըստ նրա, հայախոսությունը 80 տոկոսով նահանջել է և նույնիսկ հայերենի ուսուցիչները միմյանց հետ օտար լեզվով են խոսում: Արգենտինայում կա 7 հայկական դպրոց: Ըստ Պ.Բեդիրյանի, աշակերտների թիվը հայկական դպրոցներում նվազել է, քանի որ Արգենտինայում 70-75 հազար հայ կա, սակայն հայկական դպրոց ընդամենը 1000 հոգի է հաճախում: Նա նաև անարդյունավետ համարեց ուսուցիչների վերապատրաստումը Հայաստանում, քանի որ նրանք չեն ստանում բավարար գիտելիքներ:

Ծրագրի մասնակից ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) հավելեց, որ հիմնական թերությունն այն է, որ հայկական դպրոցներում հայերեն սովորելը պարտադիր չէ: «Էլ ի՞նչ հայկական դպրոց, եթե այնտեղ հայերենը պարտադիր չէ»,-ասել է երգիչը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---