Լինսի՚ հիմնադրամի դպրոցաշինության ծրագիրը կիրականացվի Լոռու եւ Շիրակի մարզերում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՙԼինսի՚ հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր Լինսի հիմնադրամի ՙԴպրոցաշինություն՚ ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված շինարարական կապալառու կազմակերպություններին հանձնեց աշխատանքի իրականացման պայմանագրերը:

ՀՀ կառավարության եւ ՙԼինսի՚ հիմնադրամի միջեւ կնքված վերաձեւակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով ՙԼինսի՚ հիմնադրամի ծրագիրը կշարունակվի ՙԴպրոցաշինության՚ բաղադրիչով եւ կիրականացվի Լոռու եւ Շիրակի մարզերում: Փոխվարչապետը նշեց, որ մրցույթին մասնակցել են բավականին մեծ թվով շինարարական կազմակերպություններ, ինչը հնարավորություն է տվել ընտրել մրցույթի պայմաններին բավարարող ամենացածր գնային առաջարկ ներկայացրած կազմակերպություններին` նախատեսված նախագծանախահաշվային փաթեթներից խնայելով 230 մլն դրամ: Ազգային ժողովն արդեն վավերացրել է հուշագիրը: Տեխնիկական վերահսկողների մրցույթների արդյունքներն էլ կամփոփվեն շաբաթվա ընթացքում:

Արմեն Գեւորգյանը վստահություն հայտնեց, որ ընտրված կազմակերպություններն էլ կշարունակեն աշխատել նախորդ ծրագրով սահմանված: Ծրագիրը կավարտվի 2013 թվականին, սակայն Ա. Գեւորգյանը նշեց, որ ողջունելի կլինի, եթե դպրոցները պատրաստ լինեն մյուս ուսումնական տարում` պայմանով, որ դա չազդի աշխատանքների որակի վրա:

Ծրագրով կվերանորոգվի եւ կվերակառուցվի 6 դպրոց: Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 եւ Վանաձորի թիվ 22 դպրոցների վերակառուցման մրցույթներում հաղթողներ են ճանաչվել համապատասխանաբար ՙՇինարար՚ ՍՊ, ՙՏրիտոն՚ ՍՊ եւ ՙՈւկրշին՚ ԲԲ ընկերությունները, Շիրակի մարզի Սարակապ, Նոր Կյանք եւ Արեւշատ գյուղերի դպրոցների վերակառուցման համար հայտարարված մրցույթներում` համապատասխանաբար ՙԿոոպշին՚ ԱՊ, ՙԱլգարե՚ ՍՊ եւ ՙԲաղրամյանշին՚ ԲԲ ընկերությունները, հայտնում է տարծքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---