ՄՊՀ-ում մեկնարկեց ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը

ՄՊՀ-ում մեկնարկեց ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը մեկնարկեց Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, փառատոնի հիմնական նպատակը գիտությունը հանրամատչելի դարձնելն է, ժամանակակից աշխարհում նրա տեղը և դերը ցույց տալը:

Փառատոնին, որը կազմակերպվել է ԱՊՀ անդամ-երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, մասնակցում են ԱՊՀ քսան առաջատար բուհերի ներկայացուցիչներ: Փառատոնում Հայաստանը ներկայացնում են Երևանի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ և ասպիրանտներ:

Փառատոնի կենտրոնական հարթակը, որը նվիրված է ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարվան, կդառնան ՄՊՀ ֆունդամենտալ գրադարանը և համալսարանի առաջին ուսումնական մասնաշենքը:

ԱՊՀ երկրների գիտության առաջին փառատոնը կդառնա վերջերս մեկնարկած ԱՊՀ նորարարական նախագծերի բաց մրցույթի ընտրական փուլը: Մրցույթի հաղթողները կհրավիրվեն ԱՊՀ երկրների երիտասարդական նորարարական նստաշրջան, որը կկայանա այս տարվա դեկտեմբերի 8-10-ը Մոսկվայում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---