Դասագրքերի որակի հարցը գլխացավանք է Վրաստանի կրթության նախարարության համար

PanARMENIAN.Net - «Դասագրքերի որակի հարցը գլխացավանք է Վրաստանի կրթության նախարարության համար»,- Երևանում ասել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինը` պատասխանելով Վրաստանի հայալեզու դասագրքերի ցածր որակի մասին հարցին: Նա հավելել է, որ 5 տարի առաջ երկրում որոշվել է ազատություն տալ հրատարակչություններին, և երկրի կառավարությունը չի վերահսկում դասգրքերի որակը: «Ցավոք սրտի, շատ գրքերի որակը խիստ ցածր է, ուստի Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել նոյեմբերի 1-ից միջամտել այդ գործընթացին: Մենք պայմանավորվել ենք իմ հայ գործընկերոջ հետ, որ այսուհետև պատրաստի դասագրքերը ստուգվելու համար ուղարկվելու են Հայաստան, և միայն դրանից հետո հրատարակվելու են»,- ասել է վրացի նախարարը:

Ինչ վերաբերվում է Վրաստանում հայկական դպրոցների ուսումնական ծրագրում «Հայոց պատմություն» առարկայի բացակայությանը, ապա նախարարն ասել է, որ Հայաստանի պատմությունն ուսումնասիրվում է համաշխարհային պատմության շրջանակներում և յուրաքանչյուր ժողովրդի պատմություն առանձին չի կարող դասավանդվել Վրաստանի դպրոցներում:

Իր հերթին, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ Ջավախքի խնդիրն այն է, որ հայերի մեծամասնությունը նախընտրում է իրենց երեխաներին ուղարկել ռուսալեզու դպրոցներ: «Ախալցիխեում գործում են երեք հայկական դպրոցներ և մեկ ռուսական, և այդ երեք դպրոցներում իրար հետ վերցրած սովորում են 900 աշակերտներ, իսկ միայն ռուսականում` 800»,- ասել է նա և հավելել, որ այդ երևությը կապված է ջավախահայերի` հետագայում Ռուսաստան մեկնելու ձգտման հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---