Հայերը գերադասում են հանգստանալ Թուրքիայում

Հայերը գերադասում են հանգստանալ Թուրքիայում

PanARMENIAN.Net - Հայաստանից Թուրքիա այցելող տուրիստների թիվը տարեցտարի ավելանում է: 2010 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի 52 525 քաղաքացիներ Թուրքիա են այցելել, ինչը 11%-ով ավելի է անցյալ տարվա նույն շրջանի ցուցանիշի համեմատ:

Ինչպես գրում է armenews-ը, չնայած Իսրայելից տուրիստների թիվը նվազել է 90%-ով` կապված Գազայի սեկտորի միջադեպի հետ, հունվարից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Թուրքիա են այցելել ավելի քան 23 միլիոն տուրիստներ, ինչը 6%-ով ավելի քիչ է, քան անցյալ տարվա ցուցանիշը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---