Ավարտվել են Սեւանի թունելի երթեւեկության անվտանգությունը բարելավելու նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները

PanARMENIAN.Net - Արդեն ավարտվել են Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ավտոճանապարհի վրա գտնվեղ Սեւանի թունելի երթեւեկության անվտանգությունը բարելավելու նպատակով նոյեմբերի 18-22-ը իրականացվող շինարարական աշխատանքները:

Ինչպես ասվում է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության մամլո հաղորդագրության մեջ, արդյունքում, երթեւեկության բաժանման գոտում տեղադրվել են լուսանրադարձիչներ, անվտանգության ապահովման նպատակով թունելն ամբողջությամբ տեսանելի եւ վերահսկելի դարձնելու համար տեղադրվել են եւ գործում են 14 տեսախցիկներ, որոնց տեսանյութերը պարբերաբար կվերլուծվեն եւ անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան մարմիններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---