ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անրի Ռենոյին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարՀրանուշՀակոբյաննընդունեց ՀայաստանումՖրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

ՀրանուշՀակոբյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին այդ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ վաղուց Հայաստանի և Ֆրանսիայի միջև ջերմ հարաբերություններ են ծավալվել, որում իր հսկայական ավանդն ունի Ֆրասիայի հայ համայնքը:

Ընդգծելով Ֆրանսիայի պետական քաղաքականության փայլուն վերաբերմունքը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում` Հրանուշ Հակոբյանն առաջարկեց դեսպանին այս շրջանակներում կազմակերպել համատեղ այնպիսի միջոցառումներ, որոնք նշանակալի կլինեն թե' հայի և թե' ֆրանսիացու համար: Նախարարն առաջարկեց նաև համատեղ իրականացնել Ֆրանսիայի տարբեր քաղաքների հայ համայնքների պատմությունը գրելու և նրանց մասին ֆիլմաշարեր ստեղծելու աշխատանքները:

Գերատեսչությանղեկավարն անդրադարձավֆրանսահայ համայնքի կազմակերպությունների համախմբվածությանը` նշելով, որ այս համայնքներում ձևավորված համախմբման մոդելը կարելի է կիրառել տարբեր երկրների հայ համայնքներում:

Հայաստանում նորանշանակ արտակարգ ևլիազոր դեսպան Անրի Ռենոն զարմանքովևհիացմունքովնկատեց այսքան կարճ ժամանակահատվածում նախարարության կատարածահռելի աշխատանքը` հույս հայտնելով հետագա բեղմնավոր աշխատանքի, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---