2008-2009թթ. ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատից ստացված արձանագրությունների քննարկման արդյունքում հարուցվել է 11 քրեական գործ

2008-2009թթ. ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատից ստացված արձանագրությունների քննարկման արդյունքում հարուցվել է 11 քրեական գործ

PanARMENIAN.Net - 2008-2009թթ. ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատից ստացված արձանագրությունների քննարկման արդյունքում հարուցվել է 11 քրեական գործ: Նյութերի նախապատրաստմամբ և քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 193,9 մլն. դրամ:

Այսպես 2008թ. ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատից գլխավոր դատախազությունում ստացվել է 8 արձանագրություն, նախապատրաստված նյութերով հարուցվել է 5 քրեական գործ, իսկ 3 նյութերով որոշումներ են կայացվել` քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Նյութերի նախապատրաստմամբ և քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 135 մլն. դրամ:

2009թ. ընթացքում ստացվել է 8 արձանագրություն, որոնցից 1-ն ուղարկվել է վերահսկիչ պալատի նախաձեռնությամբ, իսկ 7-ը պահանջվել է գլխավոր դատախազության կողմից: Հիշյալ 7 արձանագրությունները ուղարկվել են դատախազություն կրկնակի հիշեցումից հետո 5 ամիս անց 2009թ. դեկտեմբերի 21-ին: Արձանագրություններից մեկում ներկայացված են եղել 3 համայնքներում արձանագրված խախտումների փաստեր, որոնց կապակցությամբ նախապատրաստվել են առանձին նյութեր: Նախապատրաստված նյութերով հարուցվել է 6 քրեական գործ, իսկ 4 նյութերով կայացվել են որոշումներ քրեական գործ հարուցելը մերժելու մասին: 2009թ. Նյութերի նախապատրաստմամբ և քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 58,9 մլն. դրամ:

2010թ. ընթացքում գլխավոր դատախազությունում ՀՀ վերահսկիչ պալատից նյութեր կամ արձանագրություններ չեն ստացվել:

ՀՀ վերահսկիչ պալատից ստացվել են նյութեր նաև ՀՀ կառավարության 2003թ. Հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 983-Ն որոշմամբ նախատեսված բնակարանները գնելու նպատակով 2004թ. դեկտեմբերի 27-ին, 2005թ. դեկտեմբերի 27-ին և 2006թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ: Նկատի ունենալով, որ մինչ այդ 2008թ. ապրիլի 22-ին, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 188-րդ հոդվածի 3-րդ մասերի հատկանիշներով արդեն իսկ հարուցված եղել է քրեական գործ նախաքննությունը հանձնարարելով ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը, ուստի վերահսկիչ պալատից ստացված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար:

Հիշյալ ընկերության վերաբերյալ նյութերը վերահսկիչ պալատից ստացվել են դատախազության կողմից քրեական գործի հարուցումից 6 ամիս անց: Քրեական գործի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 525,2 մլն. դրամ վնասը, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---