Կրթության խնդիրները Ջավախքում միշտ գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում

Կրթության խնդիրները Ջավախքում միշտ գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Կրթության խնդիրները Ջավախքում միշտ գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, ՀՀ ԱԺ կառավարության ժամի ընթացքում հայտարարել է կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Կառավարությունը բոլոր քայլերը ձեռնարկել է ապահովելու համար ջավախահայերի Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրագործումը»,-ասել է նա՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին այն մասին, որ ուսանողներից բողոքներ են ստացվում, չնայած նրան, որ արդեն օրենք է ընդունվել կրթության համար հավասար վարձավճարների մասին:

Նախարարը հավաստիացրել է, որ մինչև տարվերջ երկրի բոլոր բուհերին խիստ հանձնարարություններ կտրվեն ՀՀ քաղաքացիների և ջավախահայերի հանդեպ հավասար պայմանների կիրառման ուղղությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---