Ա. Գեւորգյանը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ազգային արխիվում

Ա. Գեւորգյանը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ազգային արխիվում

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվի Երեւանում գտնվող ստորաբաժանումներ: Մ. Բաղրամյան պողոտայում գտնվող թիվ 2 մասնաշենքում նա Ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ ծանոթացավ արխիվի հասարակական-քաղաքական բաժնի եւ Երեւանի քաղաքային մասնաճյուղի շենքային պայմաններին եւ տեխնիկական հնարավորություններին: Ա.Գեւորգյանին ներկայացվեց մի քանի օր առաջ շահագործման հանձնված օդաորակման համակարգը, որը մշտական կայուն ջերմաստիճան կապահովի արխիվի պահոցներում` հնարավորություն ընձեռելով պատշաճ կերպով իրականացնել փաստաթղթերի պահպանությունը: Այս մասնաշենքում շուտով շահագործման կհանձնվեն շարժական դարակաշարերով նոր արխիվապահոցներ, որտեղ հնարավոր կլինի պահպանել 50 հազար արխիվային գործ:

Ա. Գեւորգյանը եղավ նաեւ Արխիվի Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում գտնվող փաստաթղթերի մասնաճյուղում, որտեղ պահպանվում են հայկական առաջին ֆիլմից` «Նամուս»-ից սկսած մինչեւ վերջին տարիներին նկարահանված ֆիլմերը: 2009-10թթ. թվայնացվել է մասնաճյուղում պահպանվող 2000 հայկական վավերագրական ֆիլմերից 500-ը: Փոխվարչապետը դիտեց նաեւ թվայնացված «Հայկական աչքեր» ֆիլմը, ծանոթացավ ժապավենի մաքրման եւ ստուգման, լուսանկարների վերականգնման նոր տեխնոլոգիաներին: Ա. Գեւորգյանին ներկայացվեց մասնաճյուղի զբաղեցրած հողամասի գլխավոր հատակագծի խնդիրը: Փոխվարչապետն առաջարկեց սեղմ ժամկետներում խնդիրը կարգավորել Երեւանի քաղաքապետարանի հետ եւ խոստացավ, որ հարցը կլինի իր ուշադրության կենտրոնում:

Ազգային արխիվի գլխավոր մասնաճյուղում Ա. Գեւորգյանին ներկայացվեցին պետբյուջեի միջոցներով 2010թ. վերակառուցված արխիվապահոցները: Շրջայցին հաջորդած խորհրդակցությանը փոխվարչապետին ներկայացվեցին 2010 թ. կատարված աշխատանքները եւ 2011¬ի անելիքները£ Նշվեց, որ անցած տարի արխիվի տարբեր մասնաճյուղերում իրականացվել է 103 մլն դրամի կապիտալ ներդրում: Տարեց տարի աճում է դիմողների թիվը: 2010թ.դիմել է ավելի քան 25 հազ. քաղաքացի` նախորդ տարվա 24 690-ի դիմաց: 2010թ. շարունակվել են աշխատանքները փաստաթղթերի թվայնացման ուղղությամբ: Շուտով բարերարի նվիրաբերած գումարով կգնվի նոր, արդիական թվայնացնող սարքավորում, որը հնարավորություն կտա կտրուկ ավելացնել փաստաթղթերի թվայնացման ծավալները:

Տեղեկացվեց, որ 2011 թ. շարունակվելու է արխիվի ժողովածուների հրատարակումը: Միաժամանակ մեծ ուշադրություն է դարձվելու համացանցով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ընդլայնմանը, շարունակվելու է արխիվապահոցների վերազինումը, ինչպես նաեւ արտերկրի արխիվներում պահպանվող հայ ժողովրդի պատմությանն առնչվող փաստաթղթերի պատճենների ձեռքբերումը եւ տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Այս հարցում Ա. Գեւորգյանն առաջարկեց համագործակցված աշխատել ՀՀ սփյուռքի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---