Ռուբեն Միրզախանյանն ընտրվել է Խ.Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր

Ռուբեն Միրզախանյանն ընտրվել է Խ.Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգում Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության հարցն էր։ Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը: Քվեարկության արդյունքում Ռուբեն Միրզախանյանն ընտրվել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր:

Օրակագում ընդգրկված այլ հարցերի շարքում հաստատվել է բուհի 2010 թ. հաշվետվությունը և 2011թ. բյուջեն:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի քարտուղար է ընտրվել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---