Հայ իրավաբանները մտադիր են հանցագործությունները կանխել Ռուսաստանի օրինակով27 ապրիլի 2011 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը և ասոցիացիայի հոգեբանական և սոցմանկավարժական բաժնի ղեկավար Արմինե Դավթյանն այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեցին, որ ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացրել մի ծրագիր, որտեղ ներկայացրել են իրենց առաջարկները՝ հանցագործների կրկնահանցագործությունների կանխարգելման վերաբերյալ։ Արմինե Դավթյանի խոսքով, ծրագիրը բաղկացած է երեք կետից. «Առաջին կետում մենք առաջարկում ենք անչափահասների շեղվող վարքի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ։ Երկրորդ, մենք առաջարկում ենք քրեակատարողական հիմնարկներում վերադաստիարակչական աշխատանքներ տանել։ Ծրագրի այս մասում մենք կընդգրկենք էլ ավելի պրոֆեսիոնալ մասնագետների՝ հոգեբանների և մանկավարժների, որոնք կաշխատեն տարիքով մարդկանց հետ։ Դե իսկ երրորդ կետում առաջարկում ենք հոգեբանական աշխատանքներ տանել հանցագործների ընտանիքների, երեխաների հետ»։ Ըստ Խաչատուր Մարոզյանի, ասոցիացիան ցանկանում է կիրառել Ռուսաստանի փորձը. «Որոշ կալանավորներ մասնագիտություն չունեն։ Ռուսաստանում իրականացնում են հեռակա ուսուցում կալանավորների համար, այս փորձը մենք ցանկանում ենք կիրառել այստեղ, որպեսզի ազատ արձակվելուց հետո մարդը կարողանա աշխատել։ Հակառակ դեպքում կալանավորը սովորում է ապրել պետության հաշվին, կրկին հանցանք գործում և ետ գալիս կալանավայր»։ Խաչատուր Մարոզյանը և Արմինե Դավթյանը նաև հայտնեցին իրենց անհամաձայնությունը գործող օրենքի վերաբերյալ։ «Օրենքում կան կետեր, որտեղ ասվում է, որ պետք է կանխել հանցագործությունները և վերականգնել սոցիալական արդարությունը։ Սակայն, չկան ենթաօրենսդրական ակտեր, որոնք թույլ կտան կատարել այս օրենքը»,- ասաց Խաչատուր Մարոզյանը և ավելացրեց, որ իրենց առաջարկները ուղղված են հենց այս օրենքի իրագործմանը։ Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |