«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամար Պողոսյանն իր հրաժարականը կներկայացնի վարչապետին

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամար Պողոսյանն իր հրաժարականը կներկայացնի վարչապետին

PanARMENIAN.Net - «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանն այսօր իր հրաժարականը կներկայացնի ՀՀ վարչապետին: Ինչպես լրագրողներին հայտնեց Պողոսյանը, համագործակցությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և դրա նախագահ՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ իր համար այլևս աննպատակահարմար է: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ տարաձայնությունները հարթելու համար նա դիմել է բոլոր ատյաններին` խնդրի մասին տեղեկացնելով թե’ նախագահին և վարչապետին, թե’ դատախազությանը:

Թամար Պողոսյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը, 2 անգամ ուսումնասիրություն կատարելով հիմնադրամում, հանդես է եկել իր գնահատմամբ կողմնակալ եզրակացությամբ:

Պողոսյանը կրկին անդրադարձավ իր և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ու Հրանուշ Հակոբյանի հետ ծագած վիճաբանության ակունքներին` ընդգծելով, որ Հակոբյանը խոչընդոտներ է ստեղծել հիմնադրամի բնականոն աշխատանքի համար: Օրերս ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանն անթույլատրելի համարեց Թամար Պողոսյանի գործելաոճը` շեշտելով, որ վերջինս, ղեկավարելով հիմնադրամը, ծախսել է միայն պետական բյուջեով հատկացված գումարները և չի փորձել ծրագրեր իրականացնել` հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված այլ աղբյուրներից գումարներ ներգրավելով: Նախարարի տեղակալը փաստեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունում ոչ մի կոռուպցիոն երևույթ չի կարող լինել: Իսկ որևէ կազմակերպության հետ գործ ունենալու դեպքում նախարարությունը փորձում է անել հնարավորինը` կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---