ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներն ու կամավորները մասնակցում են Հայաստանի կանաչապատմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներն ու կամավորները մասնակցում են Հայաստանի կանաչապատմանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին, ինչպես նաև ապրիլի 16-ին և 23-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցեցին Երկրի օրվան նվիրված կամավորական աշխատանքներին: Հիշեցնենք, որ «Երկրի օր» քարոզարշավը մեկնարկեց Հայաստանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանմանհիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ:

Ապրիլի 16-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները մասնակցեցին Եռաբլուր Պանթեոնի հարակից տարածքում կազմակերպվող ծառատունկի նախապատրաստական աշխատանքներին: Կամավորները հեռացրին քարերը և փխրեցրին հողը, պայմաններ նախապատրաստելով, որառաջիկայում այստեղ բերվելիք տնկիները կարողանան արմատավորվել:

Հաջորդ շաբաթ օրը` ապրիլի 23-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները նորից հավաքվեցին Պանթեոնում` ծառատունկի նպատակով: Այս քարոզարշավին ընկերության աշխատակիցների մասնակցությունը բխում է այն համոզմունքից, որ դրական մթնոլորտը և բարենպաստմիջավայրն անհրաժեշտ են Հայաստանում բարեկեցիկ ապագա ստեղծելուհամար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---