Վարչապետն առաջարկում է հրապարակում աշտարակի կառուցման հարցը թողնել ճարտարապետներին

Վարչապետն առաջարկում է հրապարակում աշտարակի կառուցման հարցը թողնել ճարտարապետներին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկում է Հանրապետության հրապարակում աշտարակի կառուցման հարցը թողնել ճարտարապետներին: «Ես հիշում եմ բուռն քննարկումները «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շուրջ: Գտնում եմ, որ ճիշտ կլինի, եթե մենք այդ հարցերը թողնենք մասնագետներին: Ճարտարապետները կքննարկեն և փորձագիտական եզրակացություն կտան, որի հիման վրա կընդունվեն համապատասխան որոշումներ»,- ասել է վարչապետը:

Սարգսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանում գոյություն ունի քաղաքաշինության հարցերի հատուկ խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են հայտնի ճարտարապետներ, որոնք հանրությունը վստահում է: «Շինարարության մասին որոշումը պետք է անցնի բոլոր ֆորմալ ընթացակարգերը»,- նկատել է վարչապետը:

50 մետր բարձրությամբ և շուրջ 30 մետր տրամագծով հսկա տուֆակերտ աշտարակը վեր կխոյանա Հանրապետության հրապարակում շուրջ երկու տարի անց։

ՀՀ քաղաքաշինության նախարարության կայքում տեղակայված տեղեկատվության համաձայն, ծրագրվում է շինարարությունը մեծ թափով սկսել արդեն 3 ամսից։ Նախագծի նախահաշվային արժեքը շուրջ 10 միլիոն դոլար է, այդ միջոցները կտրամադրվեն այն ներդրողների կողմից, ովքեր արդարադատության նախարարության այրված շենքի տեղում կառուցելու են վարչական ու բնակելի նոր համալիր։

Մի շարք հանրահայտ հայ ճարտարապետներ, այդ թվում` Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, գտնում են, որ այդ աշտարակի կառուցումը կխեղաթյուրի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---