Նախագահը շնորհավորել է Զորյան ինստիտուտի գլխավոր ցեղասպանագետ Վագան Տատրյանին 85-ամյակի առթիվ

Նախագահը շնորհավորել է Զորյան ինստիտուտի գլխավոր ցեղասպանագետ Վագան Տատրյանին 85-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկահայ ճանաչված գիտնական, պատմաբան, Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, պրոֆեսոր Վահագն Տատրյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Տատրյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեր ժամանակների մեծագույն հայ գիտնականներից եք, ում գիտական գործունեությունն ու աշխատանքներն ունեն մեծ հասարակականքաղաքական հնչեղություն: Ձեր ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողա-կա¬նությանը փաստարկված ու ծանրակշիռ հակահարվածներ հասցնելու գործում շարունակաբար տալիս է իր տեսանելի արդյունքը: Այն մեծ ներդրում է ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարում, որտեղ Հայաստանը ստանձնել և մշտապես պահպանելու է առաջամարտիկի իր դերը:

Հայրենիքում գիտեն, սիրում ու գնահատում են Ձեզ՝ որպես մարդու, ով իր կյանքն ու գործը նվիրել է իր ժողովրդի արդար դատի պաշտպանությանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար ու բեղմնավոր տարիներ», հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---