«Աշտարակ Կաթ» ընկերությունն առաջինն արժանացավ իր փաթեթավորման վրա «Առողջ սիրտ» նշանը կրելու իրավունքին

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցավ Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Առողջ սնունդ` առողջ սիրտ» ծրագրի արդյունքների ամփոփման և առաջին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած բազմաթիվ հայրենական արտադրողներից «Աշտարակ Կաթ» ընկերության ցածր յուղայնությամբ «Կովիկ» ապրանքանիշն առաջինն է, որ արժանացավ այսուհետ իր փաթեթավորման վրա «Առողջ սիրտ» պատվավոր նշանը կրելու իրավունքին:

Հավաստագրին արժանացավ նաև «Բեկոն» ընկերության «Դոկտոր» ապրանքանիշը:

«Կովիկ» ապրանքանիշի ընտրությունը կայացվել է ՀԲԱ-ի կողմից իրականացված մանրակրկիտ փորձաքննության և լաբորատոր զննումների արդյունքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---