Տիգրան Պետրոսյան. Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչ անցան «ամենաբարձրահասակ շախմատիստները»

Մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Լևոն Արոնյանը, որն ամենաբարձր վարկանիշն ուներ այս մրցաշարում, անսպասելի դուրս մնաց հետագա պայքարից

Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշով երրորդը, հանդիպել է ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Դասական շախմատի չորս պարտիաները չեն որոշել հաղթողին և շախմատիստները շարունակել են պայքարն արագ և բլից շախմատում, որտեղ ավելի ուժեղ է գտնվել Գրիշչուկը:

PanARMENIAN.Net - Արոնյանը, որը 2011-ին Վեյկ ան Զեեի մրցաշարում զբաղեցրել էր երրորդ տեղը և դարձել Ամբեր մրցաշարի հաղթող, իր հաշվին ունի բոլոր հնարավոր շախմատային պարգևները, բացի դասական շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումից: Այս անգամ հայ շախմատիստը չկարողացավ արդարացնել ոչ միայն երկրպագուների հույսերը, այլ նաև իր սպասումները և չկարողացավ եզրափակիչ դուրս գալ և պայքարել աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցել է շախմատային օլիմպիադայի չեմպիոն գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի հետ, որը վերլուծել է Արոնյանի խաղը և իր գնահատականը տվել մրցաշարի մասնակիցներին:

«Կարծում եմ, որ Լևոնն ամենամեծ սխալը թույլ է տվել առաջին պարտիայում, երբ չի կարողացել օգտագործել իր հսկայական առավելությունը և հաղթել: Հավանաբար մտածել է, որ արդեն հաղթել է և ինչ-որ բան բաց թողել, որն էլ օգնել է մրցակցին հաղթել: Նման խաղը բնորոշ չէ Լևոնին, նա շատ զգոն շախմատիստ է և մրցակցին նման «նվերներ» չի մատուցում: Շախմատիստները յուրօրինակ հոգեբանություն ունեն, և հնարավոր է, այդ ոչ ոքիից հետո Լևոնը կորցրել է իրեն: Իմ կարծիքով, Լևոնը 4 պարտիաներից կարող էր հաղթել միայն առաջինում»,- ասել է Պետրոսյանը:

Գրոսմայստերը կարծում է, որ բլիցի առաջին պարտիան Արոնյանն անհաջող է անցկացրել, և Գրիշչուկն արժանի հաղթանակ է տարել: Երկրորդ պարտիայում Լևոնը կարող էր հավաքվել, բայց երրորդում կրկնել է սխալը և չի կարողացել օգտագործել հաջող դիրքերը. «Գրիշչուկը նույնպես շատ ուժեղ շախմատիստ է, ես դեռ մրցաշարից առաջ էի ասում, որ եթե Լևոնը դասական շախմատում չհաղթի, ապա արագ շախմատում նրան դժվար կլինի, քանի որ ռուս շախմատիստը նույնպես եղել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն»:

Պետրոսյանը նշել է, որ կիսաեզրափակիչ են անցել «ամենաբարձրահասակ շախմատիստները», և ստացվում է, որ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) «իր բարձր հասակի» շնորհիվ հաղթահարելու է Գրիշչուկին, Բորիս Գելֆանդը (Իսրայել)՝ Գատա Կամսկուն (ԱՄՆ), իսկ եզրափակիչում հաղթելու է ռուսը: «Քառորդ եզրափակչի խաղերը ցույց տվեցին, որ այս մրցաշարում ֆավորիտներ չկան, Գելֆանդը կհաղթի Կամսկուն, քանի որ կարծում եմ, որ նրա կարգն ավելի բարձր է, իսկ Կրամնիկը՝ Գրիշչուկին, և հեշտությամբ կհաղթահարի իսրայելցուն»,- նշել է Պետրոսյանը:

Կիսաեզրափակիչ խաղերը տեղի են ունենալու մայիսի 12-15-ին, եզրափակիչ հանդիպումները՝ մայիսի 19-21-ին և 23-25-ին:

Հաղթողը 2012-ին Վիշվանաթան Անանդի հետ պայքարելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---