Մարզական 2012-ի ուրախ, սպասված և տխուր պահերն ըստ PanARMENIAN.Net-ի2012 թվականը հարուստ էր մարզական իրադարձություններով, ձեռքբերումներով ու հիասթափություններով: Այս տարի ևս PanARMENIAN.Net-ն անդրադարձավ հայ մարզիկների բոլոր ելույթներին, զրուցեց նրանցից շատերի հետ, ուրախացավ և տխրեց նրանց հետ միասին: ![]() Չնայած, որ միջոցառումներ շատ էին տեղի ունեցել, բայց մենք կազմել ենք կարևորությամբ աչքի ընկած իրադարձությունները և ներկայացնում ենք 2012-ի հայաստանյան ամփոփ մարզական տարին: Եվրոպական Օլիմպիական խաղեր. նոր մրցաշա՞ր, թե անհաջող փորձարկումՀռոմում կայացած Եվրոպական Օլիմպիական կոմիտեների գլխավոր ասամբլեայի ժամանակ որոշվել է, որ 2015 թվականից անցկացվելու են Եվրոպական Օլիմպիական խաղեր: 21 դեկտեմբերի 2012 Առաջինն այդ խաղերն անցկացելու հնարավորությունը ստացել է Բաքուն, որպես հայտ ներկայացրած միակ քաղաքը: Բաքուն «նոր Օլիմպիական խաղերի» մայրաքաղաք է ընտրվել փակ քվեարկությամբ, որի արդյունքում ստացել է 38 կողմ, 8 դեմ և երկու ձեռնպահ ձայն: Ասամբլեային ներկա են եղել նաև Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը: Ինչ ունի սովորելու ֆուտբոլային Հայաստանը Վրաստանից. Մատչելի տոմսեր, մաքուր ստադիոն և կարգուկանոնՉնայած Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 11-ին ԱԱ ընտրական մրցաշարում հանդիպում էր Բուլղարիային, մենք որոշեցինք մեկնել Թբիլիսի և ներկա գտնվել Վրաստանի հավաքականի և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Իսպանիայի ընտրանու խաղին: ![]() Մենք չենք անդրադառնա հանդիպման ընթացքին ու խաղադաշտում ընթացող պայքարին, այլ որպես երկրպագուներ կփորձենք փոխանցել այն տրամադրությունն ու մթնոլորտը, որը տիրում էր «Բորիս Պայչաձեի» անվան ստադիոնում, և որպես լրագրող չենք կարող չհամեմատել նաև Հայաստանում կազմակերպվող խաղերի հետ: Տոն, որ հերթական անգամ մեր շախմատիստները պարգևեցին ՀայաստանինՕլիմպիադայի չեմպիոններին. PanARMENIAN.Net-ը հպարտ է, որ լուսաբանում է ձեր ելույթները 10 սեպտեմբերի 2012 Եվ այսպես, երեկվանից սկսած, բոլոր հայերը շնորհավորում են միմյանց… Հայաստանը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն է: Սեպտեմբերի 9-ին թուրքական Ստամբուլ քաղաքում, ի պատիվ հայ շախմատիստների, հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Մեր հավաքականը 155 թիմերի պայքարում գրավեց առաջին տեղը: Հայաստանի 3 մեդալներն ու չիրականացված երազանքներըՕգոստոսի 14-ին հայկական պատվիրակությունը վերադառնում է հայրենիք 13 օգոստոսի 2012 Օլիմպիական խաղերը մարդկային կարողություններին, պատրաստվածությանն ու կամային որակներին ծանոթանալու յուրահատուկ հնարավորություն են: Նույն վայրում հավաքված հազարավոր մարզիկներ թեժ պայքար են ծավալում սպորտային ամենաբաղձալի գագաթը նվաճելու համար: ![]() Հայաստանի հավաքականն Օլիմպիադայում ելույթն ավարտեց 60-րդ տեղումՉորս տարի առաջ Հայաստանը վեց բրոնզե մեդալներով զբաղեցրել էր 78-րդ տեղը 13 օգոստոսի 2012 17 օր շարունակ միլիոնավոր մարդիկ հետևում էին Լոնդոնում տեղի ունեցող 30-րդ ամառային Օլիմպիական խաղերին, իրադարձություն, որին սպասել են ամենաքիչը չորս տարի: Հայաստանի 24 հոգանոց պատվիրակությունը Օլիմպիադայի բացմանը շքերթի դուրս կգա 9-րդըՄի քանի ժամ ևս ու աշխարհը վերջապես ականատես կլինի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը, իրադարձություն, որին սրտատրոփ սպասում է Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը: 27 հուլիսի 2012 Հայաստանի պատվիրակությունն արդեն Լոնդոնում է, և PanARMENIAN.Net-ի թղթակիցը հեռախոսազրույց ունեցավ պատվիրակության անդամ Գագիկ Բոլշիկյանի հետ, որը պատմեց, թե իրենք ինչ աշխատանքներ են տարել Բրիտանիայի մայրաքաղաքում: Օլիմպիադայի օրերին Լոնդոնում սպասվում է գերհագեցած երթևեկությունԱյս օրերին աղջ սպորտային աշխարհն անհամբեր սպասում է 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին: Շուրջ 16 օր Լոնդոնի խաղերին կհետևեն 9 մլն հանդիսականներ, հենց նրանց է հաջողվել ձեռք բերել Օլիմպիական խաղերի այդքան շատ ցանկալի տոմսեր: 25 հուլիսի 2012 Պարալիմպիական խաղերը կտևեն 11 օր, և նրանց ընթացքին էլ կհետևեն 2 մլն երկրպագուներ: Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 5 օրԵվս 5 օր և ողջ աշխարհն ականատես կլինի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Իրադարձություն, որին սպասում են ոչ միայն մարզիկներն ու մարզաշխարհի ներկայացուցիչները, այլև երկրպագուներն ու սպորտի սիրահարները: 23 հուլիսի 2012 PanARMENIAN.Net-ը փոքրիկ անդարադարձ է կատարել Օլիմպիական խաղերի պատմությանը: Հետաքրքիր է, որ ամառային Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում` սկսած 1896 թվականից, նվաճվել է 4503 ոսկե մեդալ: Երկրների հաշվարկով առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է` 929 մեդալով, երկրորդ տեղում Գերմանիան է (400 մեդալ), իսկ երրորդում` Խորհրդային Միությունը (395 մեդալ): Արթուր Գևորգյան. Ես 8 տարի սպասել եմ Օլիմպիական մեդալի ու կարծում եմ, որ տղաները կարող են մեդալներ նվաճելՀայաստանի ձյուդոյի հավաքականը Լոնդոն կմեկնի Ուկրաինայից, որտեղ անցկացնում է վերջին հավաքը 6 հուլիսի 2012 Հայաստանի ձյուդոյի հավաքականն այս Օլիմպիական խաղերում հանդես է գալու երկու մարզիկով: Մեր երկիրը կներկայացնեն Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը: | ![]() Աշխարհում: Ադրբեջանական նավթը՝ ԼՂ դեմ պատերազմում Հասարակություն: «Ռեստորանը չպիտի լինի ստերիլության կղզի» Տնտեսություն: Նոր պատերազմ՝ նոր հարկեր Մշակույթ: Մեծ կինոն արդեն մեծ էկրանին է ՏՏ ոլորտ: Ուղեցույց ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |