Արթուր Դավթյան. Օլիմպիական խաղերում ինձ համար մեծ հաջողություն կլինի եզրափակիչ դուրս գալը13 հուլիսի 2012 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն անկախ Հայաստանի Հանրապետության երկրորդ մարմնամարզիկն է, ով կմասնակցի օլիմպիական խաղերին: Արթուրը PanARMENIAN.Net-ին պատմել է մարմնամարզության առանձնահատկության մասին, թե ինչու են ընտանիքով Ռուսաստանից վերադարձել Հայաստան, որ գործիքի վրա այդքան ուժեղ չէ և ինչ գիտի Լոնդոնի մասին: Դավիթ Սաֆարյան. Սպորտը հիմա նաև հոգեբանական մրցակցություն է, ու հաղթում է նա ով չի հանձնվում12 հուլիսի 2012 Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 2011 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում: Այս անգամ PanARMENIAN.Net-ը զրուցել է Դավիթի հետ: Նա կպատմի, թե ինչպես է կարողանում մարզվել Կրասնոդարում, ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, և ինչ որակներ պետք է ունենա մարզիկը, որպեսզի կարողանա նվաճել Օլիմպիական մեդալ: Կարեն Աղամալյան. Անդրանիկ Հակոբյանը ցանկացած մրցակցի էլ կարող է հաղթել12 հուլիսի 2012 Լոնդոնյան Օլիմպիական խաղերում բռնցքամարտում Հայաստանի պատիվը կպաշտպանի միայն Անդրանիկ Հակոբյանը, որն իր ուղեգիրը նվաճել է Բաքվում կայացած վարկանշային աշխարհի առաջնության ժամանակ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրել է Անդրանիկի մարզումային ընթացքը, պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի նրանից և թե ինչու հայ բռնցքամարտիկներին չի հաջողվել ավելի շատ ուղեգրեր նվաճել: Պողոս Պողոսյան. Օլիմպիական խաղերում մեդալներ կնվաճեն հոգեբանորեն ուժեղ ծանրորդները11 հուլիսի 2012 Պեկինի Օլիմպիական խաղերում հայ ծանրորդներին հաջողվեց նվաճել 3 բրոնզե մեդալ: Այս Օլիմպիական խաղերում էլ նրանցից լավ արդյունքներ են ակնկալվում: Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրել է իր սաներին, պատմել թիմում տիրող մթնոլորտի ու փոխհարաբերությունների մասին: Արտաշես Ներսիսյան. Մարզիչը բացի սպորտսմենից, նաև շրջապատի ու ընտանիքի համար լավ մարդ է դաստիարակում11 հուլիսի 2012 Հայաստանում մի քանի տարի առաջ ընդհանրապես գոյություն չուներ կանանց ծանրամարտ: Սակայն այսօր մեր մարզուհիները տարբեր միջազգային մրցաշարերից վերադառնում են մեդալներով և աշխարհում համարվում են ուժեղագույններից: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ներկայացրել է, թե ինչպես է համագործակցում իր սաների հետ, ինչպիսի որակներ է նրանց փոխանցում և ինչպես պետք է մարզիկը մոտենա Օլիմպիական խաղերին: ![]() Տիգրան Մարտիրոսյան. Յուրաքանչյուր մրցաշարի այնպես եմ պատրաստվում, կարծես ոչ մի հաջողություն էլ չեմ ունեցել10 հուլիսի 2012 Պեկինի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը ցանկանում է Լոնդոնում գերազանցել իր արդյունքը: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ծանրորդը խոսել է իր հաջողությունների գաղտնիքի, սպորտային երազանքների, կյանքի դժվարին փուլի և մարզիչ Աշոտ Մխիթարյանի հետ փոխհարաբերությունների մասին: Հովհաննես Դավթյան. Տարիների փորձի շնորհիվ հիմա ես ավելի վստահ և ուշադիր եմ դուրս գալիս տատամի10 հուլիսի 2012 Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանն Օլիմպոսի գագաթը փորձելու է նվաճել երկրորդ փորձից: Մարզիկը վճռականորեն է տրամադրված ու անելու է ամեն ինչ մեդալով վերադառնալու համար: PanARMENIAN.Net-ին Դավթյանը պատմել է, թե ինչպես է հաջողվել նվաճել ուղեգիր, ինչպիսին է աշխատանքը ռումինացի մարզչի հետ, ով է իր ամենաանհարմար մրցակիցը, ինչու է ելույթ ունեցել նաև սամբոյում և թե ինչու Օլիմպիական խաղերն իր համար չեն տարբերվում այլ մրցաշարերից: Հովհաննես Վարդերեսյան. Լևոն Ջուլֆալակյանն այնքան լավ է տրամադրում, որ գորգ ես դուրս գալիս միայն հաղթելու համար 9 հուլիսի 2012 Երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը առաջին անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին: Նա PanARMENIAN.Net-ին պատմել է, թե ինչպես է կարողացել ձեռք բերել ուղեգիր, երբ է առաջին անգամ մեդալ նվաճել, ինչ դեր ունեն իր կյանքում մարզիչները և հավաքականում որ մարզիկի հետ է ավելի մտերիմ: Լևոն Ջուլֆալակյան. Ես վստահում եմ իմ տղաներին, նրանք միշտ ելք են գտնում ու պատվով են դուրս գալիս 9 հուլիսի 2012 Հայաստանի հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզիչն Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն է: Մեր այս հավաքականը բազմաթիվ անգամներ ուրախացրել է բոլորիս` պարգևելով տարբեր գույնի մեդալներ: PanARMENIAN.Net-ը զրուցել է Ջուլֆալակյանի հետ, որը խոսել է թիմում տիրող մթնոլորտի, ըմբիշների հաջողության գաղտնիքի, Օլիմպիական զգացողությունների ու իր տղաների պատրաստվածության մասին: Առաքել Միրզոյան. Ծանրամարտն ինձ ճիշտ ուղու վրա է դրել, դարձրել է ավելի բարի ու ներողամիտ 7 հուլիսի 2012 Ծանրորդ Առաքել Միրզոյանի երազանքն է եղել մասնակցել Օլիմպիադայի ու իր հայրիկի պես դառնալ Օլիմպիական չեմպիոն: Նա կարողացել է ապաքինվել ծանր վնասվածքից ու անհամբերությամբ է սպասում իր ելույթին: PanARMENIAN.Net-ին Առաքելը խոստովանել է, թե ինչու է սիրում մարզվել իր հոր գլխավորությամբ, ինչն է իրեն հաջողություն բերում, որքան քաշ է բարձրացրել 5 տարեկանում ու ինչու կուռքեր չունի: | ![]() ServiceTitan. Հայաստան գալը բարեգործական քայլ չէր, այլ՝ բիզնես որոշում Կորոնավիրուսի թեստեր պատրաստող գիտնականը՝ հայկականների մասին. Մոռացել ենք անձնականի մասին, բայց աշխատում ենք սիրով Արսեն Մելքոնյան. Ճգնաժամը՝ բիզնեսի զարգացման նոր հնարավորություն ԱԿԲԱ Բանկից Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը». Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix Telcell-ի տնօրեն. Ավելի հեշտ է դառնալ լիդեր, քան պահել առաջատարությունը ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |