12  05.04.12 - "Հրազդան" մարզադաշտի վերանորոգումը

«Հրազդանը» պատրաստվում է Հայաստան-Իտալիա հանդիպմանը

«Հրազդանը» պատրաստվում է Հայաստան-Իտալիա հանդիպմանը

PanARMENIAN.Net - Երկու տարի անց «Հրազդան» մարզադաշտում կրկին իրականացվում են շինարարական աշխատանքներ: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հավաքականի հաջող ելույթից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է կրկին հանդիպումներ անցկացել «Հրազդանում»: Վերջին անգամ պաշտոնական հանդիպում այս ստադիոնում Հայաստանի հավաքականն անցկացրել է 2008 թվականին` 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Թուրքիայի ընտրանու հետ:

2008 թվականին իրականացրած տեղային վերանորոգման, ջրահեռացման, ջրամեկուսացման, խոտածածկի վերականգնման և այլ աշխատանքների արդյունքում ստադիոնը պետք է համապատասխաներ ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված միջազգային չափանիշներին: Հայաստանի առաջնությունում «Հրազդանում» իրենց տնային հանդիպումներն են անցկացնում «Ուլիսն» ու «Արարատը»:

Ստադիոնը վերանորոգումը վերսկսվել է այս տարվա մարտից: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքով, վերանորոգվում են հանդերձարանները, մայիսի 5-ից հետո կփոխվի խոտածածկը, իսկ մինչև օգոստոսի 1-ը պատրաստ կլինի ստադիոնի լուսավորությունը: Ամեն ինչ կարվի նաև, որ մինչև Իտալիայի հետ հանդիպումը, որը կայանալու է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հոկտեմբերի 12-ին, տեղադրվի նաև նոր լուսատախտակ:

Սակայն մինչ այդ ստադիոնի նոր հնարավորությունները կփորձարկվեն Հայաստան-Ղազախստան ընկերական խաղում, որը տեղի կունենա այս տարվա օգոստոսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---