Մխիթարյան․ Լավ մարզավիճակում եմ, կուզեի ևս 6-7 խաղաշրջանի մասնակցել22 հունիսի 2020 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին «Արսենալը» վարձակալությամբ է տրամադրել իտալական ակումբին, ասել է, որ լավ մարզավիճակում է և կցանկանար ևս 6-7 խաղաշրջանի մասնակցել։ Այդ մասին տեղեկացնում է Ա աերիայի YouTube-ի պաշտոնական ալիքը։ «Ես գերազանց մարզավիճակում եմ, անհամբեր սպասում եմ առաջնության վերսկսմանը։ Ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Հաճույք եմ ստանում այստեղի ֆուտբոլից, այս լիգայից և կյանքից ընդհանրապես»,-ասել է Մխիթարյանը։ Նա հույս է հայտնել, որ այդպես էլ կշարունակվի։ «Ցավոք՝ այնքան էլ շատ գոլերի հեղինակ չեմ դարձել, բայց ինձ համար առավել կարևոր է, որ «Ռոման» հաղթի և միավորներ հավաքի»,- ասել է Մխիթարյանը։ Ավելի վաղ մարզիկն ասել էր, որ իր ժամանակը Լոնդոնում ավարտվել է, նա կցանկանար Հռոմում մնալ։ Լոնդոնի «Արսենալը» նախկինի պես ցանկանում է վաճառել Մխիթարյանին, սակայն «Ռոման» չի ցանկանում 15 մլն ֆունտ ստեռլինգ (17 մլն եվրո) վճարել: Ընթացիկ խաղաշրջանի 13 խաղում Մխիթարյանը 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |