Հայաստանը 17-րդ տեղն է զբաղեցնում ՈՒԵՖԱ-ի «Fair Play» ընթացիկ մրցաշարում30 հունվարի 2009 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 17-րդ տեղն է զբաղեցնում ՈՒԵՖԱ-ի «Fair Play» («Արդար խաղ») ընթացիկ մրցաշարում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում: Հունվարի 22-ին ՈՒԵՖԱ-ի գործադիր հանձնակատարը հաստատեց «Fair Play» մրցաշարում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն առաջին երեք դաշնությունները, որոնք կհավաքեն 8,0 եւ ավելի գործակից, իրավունք կստանան ՈՒԵՖԱ 2009-2010 թթ. մրցաշրջանի Եվրոպայի Լիգայում առկա լրացուցիչ տեղը ստանալու:Նշենք, որ մրցաշարում հաշվի են առնվում ՈՒԵՖԱ-ի հովանավորությամբ անցկացված բոլոր հանդիպումները: Առկա ցուցակում հաշվի են առնված 01.05.2008-ից 31.12.2008 կայացած հանդիպումների ընթացքում ստացված տվյալները: ՈՒԵՖԱ-ն մի քանի սկզբունք է որոշել, որոնք էլ կկազմավորեն «Fair Play»-ի հիմքը: Դրանց մեջ են խաղի կանոնների, դատավորների, սեփական ակումբի եւ մրցակցի թիմի, երկրպագուների հանդեպ հարգանքը, հաշվի է առնվում նաեւ դեղին եւ կարմիր քարտերի քանակությունը: ՈՒԵՖԱ-ի ամեն մրցաշրջանը կազմում է ընդհանուր մրցաշարն այն գնահատականների միջոցով, որոնք տրվում են ՈՒԵՖԱ-ի ինսպեկտորների կողմից ինչպես ակումբներին, այնպես էլ ազգային հավաքականներին` ելնելով վերոհիշյալ սկզբունքներից: Ըստ ՈՒԵՖԱ-ի իրադրության, մրցաշարային միավորների հաշվումն անցկացվում է միայն դաշնություններում, որոնք առնվազն 25 հանդիպում են անցկացրել ՈՒԵՖԱ-ի հովանավորությամբ: Երկիր Միավորներ Հանդիպումներ 1. Նորվեգիա 8,325 57 2. Դանիա 8,201 69 3. Շոտլանդիա 8,186 51 4. Հոլանդիա 8,132 81 5. Ուելս 8,122 32 6. Շվեդիա 8,104 60 7. Ֆրանսիա 8,101 89 8. Անգլիա 8,073 104 9. Ղազախստան 8,057 30 10. Շվեյցարիա 8,043 71 11. Գերմանիա 8,021 102 12. Իսլանդիա 8,013 40 13. Իսպանիա 8,01 108 14. Ավստրիա 7,984 47 15. Բելգիա 7,966 44 16. Ռուսաստան 7,959 77 17. Հայաստան 7,937 28 18. Ֆինլանդիա 7,935 42 36. Վրաստան 7,746 28 40. Ադրբեջան 7,676 37 42. Թուրքիա 7,642 63 Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |