Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը «Արցախի» տակ ելույթով 2-րդ տեղն է գրավել ՌԴ առաջնությունում 5 փետրվարի 2021 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որը 2-րդ տեղն է գրավել Կրասնոյարսկում կայացած ՌԴ առաջնությունում, ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո։ Հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբում ընդգրկված Ադելիա Պետրոսյանը, մեկնաբանելով իր ելույթն, ասել է, որ այդպիսով Արցախում պատերազմից հետո ցանկանում էր քաջալերել հայ ժողովրդին, որի արյունն է հոսում իր երակներում։ «Արցախ» ստեղծագործությունը խորհրդանշում է Լեռնային Ղարաբաղի պայքարը, գրում է sport-express.ը։ 13-ամյա գեղասահորդուհին ասել է․ «Իմ ազատ ծրագրի երաժշտությունը հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունն է, իսկ ես հայ եմ հայրիկիս կողմից։ Վերջերս Հայաստանը պարտվեց Ադրբեջանի հետ պատերազմում և Արցախն անցավ Ադրբեջանին։ Ինձ համար շատ կարևոր էր, երբ ես կատարոմ էի իմ ծրագիրը, քաջալերել իմ ժողովրդին, որի արյունն է հոսում իմ երակներում, և որ Արցախը վերադարձնեն Հայաստանին։ Ես ինքս, ցավոք, Արցախում չեմ եղել, բայց ոզում եմ հաղթել սառյուցի վրա իմ երկրի պատվին։ Նաև վերջերս իմ հայուհի տատիկը մահացավ՝ երբ ես պատրաստում էի ծրագիրս։ Եվ դա էլ ինձ համար շատ կարևոր էր։ Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե ինչքան լավ է բեմականացրել ծրագիրը Դանիիլ Գլեյհենգաուզը, և ինչ լավ է ինձ մոտ ստացվում»,-ասել է Պետրոսյանը։
Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |