Բաչկովը` Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

Բաչկովը` Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

63 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկը կիսաեզրափակչում զիջել է ամերիկացի Քեյշոն Դևիսին:

Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ։ Ավելի վաղ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են արծաթե մեդալակիր, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բրոնզ է նվաճել:

1/8 եզրափակչում Բաչկովը մենամարտել էր ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և հաղթել 4։1 հաշվով, 1/4 եզրափակչում նա հաղթել էր Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---