Պետրակով․ Խնդիր է դրվել՝ փորձել դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ17 մարտի 2023 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացրել է, թե ֆեդերացիան ինչ խնդիր է դրել՝ փորձել դուրս գալ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ։ Պատասխանելով Հայաստան-Թուրքիա առաջիկա խաղի մասին հարցին՝ ասել է՝ չէր ցանկանա, որ այդ հանդիպումը շատ քաղաքականացվեր, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ խաղի վրա, հայտնում է Factor.am-ը։ «Ինձ համար առաջնայինն այդ խաղում լինելու է ֆուտբոլը, սպորտը։ Կարծում եմ, որ բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են։ Նրանցից շատերը գալիս են արտերկրից, շատերն այնտեղ են հայտնվել ոչ իրենց կամքով։ Նրանք գիտեն իրենց պատմությունը, ես էլ լավ գիտեմ ձեր պատմությունը։ Առաջնայինը լինելու է սպորտը», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ թուրք երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |