Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - ՀՀ-ն ներկայացնող ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Նա չեմպիոն է հռչակվել երկամարտի արդյունքում՝ պոկելով 128 կգ և հրելով 147 կգ (երկամարտի 275 կգ արդյունքով)։

67 կգ քաշային Բարսեղյանը 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակ Ալ Մարզուքից, հայտնում է ՀԱՕԿ-ը։

Հայաստանից առաջինը մրցահարթակ դուրս եկած 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը գրավել է 7-րդ տեղը։

Ալբանիայում մարտի 25-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի ապրիլի 1-ին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---