Վիկ Դարչինյան. Ես պատրաստ կլինեմ 110 տոկոսով եւ նոկաուտի կենթարկեմ Ագբեկոյին

PanARMENIAN.Net - Թեթեւագույն կարգում (IBF, WBC, WBA) աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը (32-1-0) հայտարարել է, որ հուլիսի 11-ին պատրաստվում է նոկաուտի ենթարկել IBF վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյին:



«Ես նոր եմ սկսում ընտելանալ ԱՄՆ-ի եղանակին: Այստեղ չափազանց շոգ է ցուրտ Սիդնեյի համեմատ: Սակայն այժմ արդեն ամեն ինչ կարգին է: Եվս մեկ շաբաթ, եւ ես հիանալի մարզաձեւում կլինեմ եւ լիովին պատրաստ եմ առաջիկա մենամարտին: Այստեղի կլիման նման է Ֆլորիդայի կլիմային, այնպես որ, կարծում եմ, դա կօգնի ինձ ընտելանալ»,-ասել է Դարչինյանը:



Դարչինյանը խիստ սպիտակուցային սննդակարգով է սնվում` մեծ քանակով ձկնեղեն, անյուղ միս եւ թարմ ապուրներ օգտագործելով, որոնք յուրահատուկ կերպով են պատրաստվում: Ըստ նրա, իր մարզումներն ընթանում են ըստ ծրագրի եւ նա ավելի լավ մարզավիճակում կլինի, քան նախորդ հանդիպումներում:



«Ագբեկոն ասում է, որ ինքը չափազանց մեծ է ինձ համար: Նա ասել է, որ մտադիր է ինձ ետ ուղարկել իմ նախկին քաշային կարգ: Սակայն երբ ես ծեծեմ նրան եւ պատժեմ, նա կտեսնի տարբերությունը իմ եւ իր նախկին մրցակիցների միջեւ: Ես բոլորից շատ ավելի հզոր կլինեմ: Ես պատրաստվում եմ նոկաուտի ենթարկել նրան: Առաջին ռաունդից ես կծեծեմ նրան, իսկ վերջում նոկաուտի կենթարկեմ: Ես մտադիր եմ ցուցադրել իմ առաջնակարգ բռնցքմարտիկի հմտությունները: Լինելու է շատ լավ, հետաքրքիր մենամարտ»,-մեջբերում է Դարչինյանին Boxingscene-ը:



Դարչինյան-Ագբեկո մենամարտը տեղի կունենա հուլիսի 11-ին Ֆլորիդայում եւ կանցնի առաջին թեթեւագույն կարգում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---