Հայ ըմբշամարտիկները զիջել են ադրբեջանցիներին հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականն այսօր ավարտել է իր ելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որ անցնում էր Թբիլիսիում հուլիսի 2-3-ին: Մրցումների երկրորդ օրը ՀՀ չորս ներկայացուցիչներն անհաջող ելույթ ունեցան:



Ամենից հաջող հանդես եկավ Սարգիս Խաչատրյանը (50 կգ ք/կ), որը կիսաեզրափակչում զիջեց ապագա չեմպիոն Մինդի Ցուլուկիձեին, իսկ երրորդ տեղի համար պայքարում տանուլ տվեց ադրբեջանցի Խուրշուդ Բաբաշովին:



Ռոբերտ Հովհաննիսյանը (60կգ ք/կ), Էդուարդ Սողոմոնյանը (96 կգ ք/կ) եւ Ռաֆիկ Մանուկյանը (74կգ ք/կ) զիջեցին մրցակիցներին առաջին իսկ մենամարտերում, ընդ որում վերջինս պարտվեց ադրբեջանցի Էլլմադին Աբդուլլաեւին:



Այսպիսով, 8 ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշը ցույց տվեց Արթուր Ալեքսանյանը, նվաճելով միակ բրոնզե մեդալը: Իսկ թիմային ստուգարքում Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում 18 միավորով գրավել է 10-րդ տեղը;



53 միավորով 1-ին տեղը կիսեցին Ռուսաստանի ու Թուրքիայի հավաքականները, երրորդ տեղւմ է Ադրբեջանի հավաքականը 51 միավորով:



ՀՀ հավաքականը Երեւան կվերադառնա հուլիսի 4-ին:



Իսկ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի յոթ հոգուց կազմված երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Արամ Մարգարյանի գլխավորությամբ մեկնարկում է հուլիսի 4-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---