Վիկ Դարչինյանը զիջել է Ագբեկոյին IBF թեթեւ կարգում չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում

PanARMENIAN.Net - Թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը (Կատաղի ցուլ) զիջեց IBF թեթեւ կարգում չեմպիոնի տիտղոսի համար իր առաջին մենամարտում IBF թեթեւ կարգում աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյին (Քինգ-կոնգ) :



Մարտը ծանր էր երկուսի համար: Առաջին իսկ ռաունդում Դարչինյանը հոնքի ճեղքվածք ստացավ, սակայն դա չխանգարեց նրան նոկդաունի ենթարկել գանացուն: Այնուամենայնիվ, 12 ռաունդներից հետո բոլոր դատավորները միանշանակ հաղթնակը տվել են Ջոզեֆ Ագբեկոյին` 116-111 եւ երկու անգամ 114-113:



Այդպիսով, Վախթանգ Դարչինյանը չկարողացավ նվաճել չեմպիոնի տիտղոսը իր համար նոր քաշային կարգում` երկրորդ պարտությունը կրելով պրոֆեսիոնալ ռինգում: Առաջին անգամ հայ բռնցքամարտիկը պարտվեց Նոնիտո Դոնեյրուին, որը նոկաուտի ենթարկեց Դարչինյանին 2007թ.-ին:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---