Ծագումով հայ ուրգուվայցին լավագույնն է Չիլիի «Էվերտոնի» կազմում

PanARMENIAN.Net - Ծագումով հայ ուրգուվայցի ֆուտբոլիստ Մաուրո Գուեւվգեոզյան Կրեսպոն, որը հանդես է գալիս Չիլիի «Էվերտոն» ակումբի կազմում, երկրի առաջնության 5-րդ փուլում իր ակումբին «Նյուբլենսեի» հանդեպ կարեւոր հաղթանակ է բերել` գոլի հեղինակ դառնալով հանդիպման 89-րդ րոպեին:



Այդ հանդիպումից հետո «Էվերտոնը» շարունակում է հաջորդել առաջնության առաջատար «Աուդաքս Իտալյանոյին»` Սանտյագոյի ակումբից հետ մնալով ընդամենը մի միավորով:



23-ամյա Մաուրո Գուեւվգեոզյան Կրեսպոն ուրուգվայցի հարձակվող է, որը հուլիս ամսին «Էվերտոն» է տեղափոխվել ուրուգվայական «Ֆենիքսից», որտեղ անցյալ սեզոնին 14 գոլերի հեղինակ դարձավ:



Բայց Մաուրոն միայն կիսով չափ է ուրուգվայցի, մյուս կեսով նա հայ է: Ավելին, ժամանակին Մաուրոն ակտիվորեն խաղում էր Երեւանի «Փյունիկի» կազմում, եւ անգամ մի հանդիպում է անցկացրել 2007/08 Չեմպիոնների Լիգայի որակավորման ժամանակ, երբ երեւանցիները հանդիպեցին Դոնեցկի «Շախտյորի» հետ: Պարզապես Մաուրոն Դոնեցկում ելույթ չունեցավ վնասվածքի պատճառով:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---