Մոլդավիայի հավաքականը Երեւան է ժամանել առանց հիմնական ֆուտբոլիստներից մեկի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականւ միջազգային ընկերական հանդիպման շրջանակներում իր դաշտում կընդունի Մոլդավիայի հավաքականին: Հանդիպումը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում եւ կսկսվի երեւանյան ժամանակով 20:00-ին:



Մոլդավիայի հավաքականն արդեն ժամանել է Երեւան եւ կանգ առել «Marriot» հյուրանոցում: Օգոստոսի 11-ին` տեղական ժամանակով 19:00, մոլդավական ֆուտբոլիստները «Հանրապետական» մարզադաշտում փակ մարզանք կանցկացնեն:



Ինչպես հաղորդում է ՀՖՖ-ն, Մոլդավիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մամլո քարտուղար Վիկտոր Դագինի խոսքով, թիմի կազմում բացակայում էր առանցքային ֆուտբոլիստներից մեկը` ուկրաինական «Օբոլոն» ակումբի կիսապաշտպան Վիկտոր Կոմլենոկը, որը վնասվածք է ստացել Ուկրաինայի Բարձրագույն Լիգայում Օդեսսայի «Չեռնոմորեց»-ի հետ հանդիպմանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---