Հովհաննես Գոհարյան. Եթե ես դաշտ դուրս գամ Մոլդովայի դեմ խաղում, ապա դա կլինի հավաքականում իմ դեբյուտը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին «Փյունիկի» ֆուտբոլային դաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին նախախաղային մարզումն է անցկացրել Մոլդովայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ, որը տեղի կունենա օգոստոսի 12-ին Երեւանում: Հայկական հավաքականի շատ ֆուտբոլիստների համար այդ խաղը դեբյուտային կլինի: Նորեկների թվում կային նաեւ լեգիոներներ, այդ թվում Հրաչ Յագանը(Ստանդարտ Բելգիա), Եղիա Յավրույանը (Մակկաբի, Իսրայել), Հովհաննես Գոհարյանը : Վերջինս, մարզման ավարտից հետո PanARMENIAN.Net ի թղթակցին իր կարծիքն է հայտնել առաջիկա խաղի եւ բելառուսական «Բատէ» ակումբում իր կարգավիճակի վերաբերյալ:



«Բատէ»-ում լավ հարձակվողներ են խաղում, եւ ,հետեւաբար, մրցակցությունը շատ բարձր է: Առայժմ իմ շանսին եմ սպասում: Իմ մարզիչը շատ գոհ է ինձանից եւ հույսեր է կապ ինձ հետ: Մարզիչիս հավատն իմ նկատմամբ գլխավոր պատճառն է այն բանի, որ ես մնում են բելառուսական թիմում: Եթե ես զգամ, որ հետաքրքրություն չեմ ներկայացնում թիմի համար, ապա այլ ակումբ կտեղափոխվեմ: Ես գտնում եմ, որ այսօրվա դրությամբ, «Բատէ»-ն ինձ համար մի թիմ է, որտեղ ես զարգանում եմ պրոֆեսիոնալիզմ եմ ձեռքբերում, անկախ այն բանից, դաշտ եմ դուրս գալիս, թե ոչ: Ես ընդամենը 21 տարեկան եմ եւ չեմ ցանկանում փողերի ետեւից ընկնել», - ասել է նա:



Բելառուսի չեմպիոնի հարձակվողը նաեւ նշել է, որ թիմը դրական է տրամադրված առաջիկա խաղի վերաբերյալ եւ կխաղա հանուն հաղթանակի:



«Եթե ես դաշտ դուրս գամ Մոլդովայի դեմ խաղում, ապա դա կլինի իմ դեբյուտը հավաքականում: Թիմում հիանալի մթնոլորտ է տիրում, եւ հավաքականի բոլոր անդամները հրաշալի տղաներ են: Ես միշտ դաշտ եմ դուրս գալիս հաղթելու մտադրությամբ, սակայն կանխատեսումներ անելուց կխուսափեմ: Հույս ունեմ, որ հաղթանակ կտանենք», - եզրափակել է Գոհարյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---