Ճապոնական «ASICS»-ը դարձել է Հայաստանի սպորտային գերատեսչությունների նոր դիստրիբյուտորը

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը ՀՀ սպորտի ու երիտասարդության նախարարության, ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի եւ ճապոնական ASICS կորպորացիայի միջեւ: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել են սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը, իսկ ճապոնական ֆիրման ներկայացնում էր «ASICS RUS»-ի գլխավոր տնօրեն Իգոր Ֆոմինը:



Այս համաձայնագրով ASICS-ը դարձավ Հայաստանի սպորտային գերատեսչությունների մարզահագուստի պաշտոնական դիստրիբյուտորը:



Հայաստանում կստեղծվի ASICS-ի կենտրոն, որի շնորհիվ Հայաստանի հավաքականների մարզիկներն ու մարզիչները կներկայանան 2010թ. Վանքուվերի Օլիմպիական եւ Լոնդոնում 2012թ. խաղերին ճապոնական ապրանքանիշի մարզահագուստով:



ASICS-ը մարզահագուստի եւ կոշիկի խոշորագույն արտադրողներից մեկն է: Կորպորացիան ստեղծվել է 1949թ. Ճապոնիայում: ASICS հապավումը նշանակում է «Առողջ մարմնում առողջ ոգի»: Կորպորացիան աշխարհում 5-րդ տեղն է գրավում վաճառքի ծավալներով:
 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`
Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին