Դասական ոճի հայը մբշամարտիկ Ռոման Ամոյանը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճում Եվրոպայի չեմպիոն, հայ ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը (ք/կ 55կգ.), Հերնինգի (Դանիա) աշխարհի առաջնության եզրափակչում զիջեց 0:6 հաշվով Իրանի ներկայացուցիչ Համիդ Ռեյհանփուրին եւ արժանացավ արծաթե մեդալի:



Առաջին մենամարտի 1/6 եզրափակչում Ամոյանը առավելության հասավ եգիպտացի Հասան Մոստաֆայի նկատմամբ, 1/8-ում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Բայրանովին, քառորդ եզրափակչում 10:0 հաշվով ջախջախեց կորեացի Գյու Ջին Չոին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հաղթեց ռումինացի Վիրջիլա Մունտեանին:



Մինչեւ 55կգ. քաշային կարգում բրոնզե մեդալներին արժանացան Ադրբեջանի ներկայացուցիչ Ռովշան Բայրանովը եւ դանիացի Հական Նիբլը:



Սեպտեմբերի 26-ին Հայաստանը կներկայացնեն Արտակ Հարությունյանը (ք/կ 60կգ.), Արթուր Շահինյանը (84 կգ.) եւ Արման Գեղամյանը (96 կգ.), իսկ եզրափակչի օրը` սեպտեմբերի 27-ին հանդես կգան Սասուն Գամբարյանը (66կգ.) եւ 2009թ-ի Եվրոպայի չեմպիոններ`Արսեն Ջուլֆալակյանը (74կգ.) եւ Յուրի Պատրիկեեվը (120կգ.):
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---