ԱԱ 2010 նախընտրական փուլի Հայաստան-Իսպանիա հանդիպումը կսպասարկի Չեխիայից ժամանած մրցավարների բրիգադը

PanARMENIAN.Net - ԱԱ 2010 նախընտրական փուլի նախավերջին հանդիպումը Հայաստանի եւ Իսպանիայի հավաքականների միջեւ կսպասարկի Չեխիայի մրցավարական բրիգադը` Իրժի Յեխի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Պատրիկ Ֆիլիպեկը եւ Անտոնին Կորդուլան: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Լիբոր Կովարիկը:



Հայաստան-Իսպանիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Երեւանում` «Հանրապետական» մարզադաշտում, երեւանյան ժամանակով ժամը 21:00-ին:



Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 5-րդ նախընտրական խմբում 4 միավորով ամփոփում է սանդղակը, իսկ իսպանացիներն արդեն ապահովել են իրենց ելքը ԱԱ-2010 եզրափակիչ շրջան եւ ամենայն հավանականությամբ ոչ օպտիմալ կազմով կներկայանան այդ հանդիպմանը: Իսկ հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը կավարտի նախընտրական փուլը Թուրքիայի հավաքականի հետ հանդիպմամբ:
 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`
Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին