«Բանանց» ֆուտբոլային ակումբը պարտվեց «Օրսենսին»

«Բանանց» ֆուտբոլային ակումբը պարտվեց «Օրսենսին»

PanARMENIAN.Net - Երեւանի «Բանանցը» երկրորդ արտասահմանյան հավաքն է անցկացնում Անթալիայում: Ակումբի պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ թիմը մարզումներին զուգահեռ անցկացնում է նաեւ ստուգողական խաղեր:

«Բանանցի» մրցակիցը դանիական «Օրսենս»-ն էր, որը անցյալ տարի Դանիայի բարձրագույն լիգայում գրավել էր վերջին տեղը:

Առաջին 45 րոպեների ընթացքում հաջողությունը ժպտաց դանիական թիմին եւ նրանք բացեցին խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսին երեւանյան ակումբը բաց թողեց հակառակորդի երկու ուժեղ հարվածները, որի արդյունքում էլ 0:3 հաշվով «Բանանցը» պարտվեց:

«Բանանցի» հերթական խաղը տեղի կունենա մարտի 10-ին: Նրա հակառակորդն է լինելու Կիրգիզիայի չեմպիոն «Դորդոյ-Դինամոն»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---