Արթուր Խաչատրյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Արթուր Խաչատրյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Մոսկվայում հունիսի 8-ին բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել են քառորդ եզրափակչի մենամարտերը: 4 քաշային կարգերում ելույթ են ունեցել նաև հայ բռնցքամարտիկները:

Միակ հաղթանակը տարել է Արթուր Խաչատրյանը (81 ք/կ)` դուրս գալով կիսաեզրափակիչ և նվաճելով բրոնզե մեդալ:

Քառորդ եզրափակիչի արգելքը չկարողացան հաղթահարել Դերենիկ Գիժլարյանը ( 51ք/կ), Ազատ Հովհաննիսյանը (57ք/կ) և Անդրանիկ Հակոբյանը (75ք/կ):

Հունիսի 9-ին կիսաեզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48ք/կ) և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը (64ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---