Մեկնարկել է սպորտային մարմնամարզության Ալբերտ Ազարյանի գավաթը

PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Երևանում մեկնարկել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության գավաթը: Մրցաշարն ավանդական է և տեղի է ունենում 7-րդ անգամ: Մասնակցում են 43 մարզիկներ Հայաստանից, Վրաստանից և Իրանից:

Առաջին օրը մարզիկները հանդես եկան «բազմամարտում»: Մրցանակային տեղեր զբաղեցրին Վահան Ստեփանյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը:

«Այսօրվա հաղթողները ելույթ կունենան մարմնամարզական տարբեր գործիքների վրա: Նրանց հետ կմրցեն նաև երկու մարզիկներ Վրաստանից և Իրանից»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը:

Ալբերտ Ազարյանը խոստովանեց, որ ուրախ է մարզիկների լավ ելույթների համար: «Մրցաշարը կազմակերպված է բարձր մակարդակով: Հուսով եմ, որ ապագայում մասնակցիների թիվը կավելանա: Ինձ դուր եկան Հայաստանի և Վրաստանի մարզիկները, որոնք հաջող ելույթ ունեցան»,- ասել է Ազարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---