Հունիսի 1-9 Երևանում կկայանա ՀԹՖ` մինչև 10,12, 14 և 16 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն

Հունիսի 1-9 Երևանում կկայանա ՀԹՖ` մինչև 10,12, 14 և 16 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն

PanARMENIAN.Net - Հունիսի 1-9 Երևանում Orange Tennis ակումբում ացկացվում է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի` մինչև 10,12, 14 և 16 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն: Մրցումներին մասնակցում են 60 պատանի թենիսիստներ ամբողջ Հայաստանից:

Առաջնության արդյունքերը հիմք կհանդիսանան ՀԹՖ-ի համար առաջատար թենիսիտներին տարբեր միջազգային մրցաշարերի ուղևորելիս: Առաջնության փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 9-ին ժամը 17-ին:

Բացի դրանից, հունիսի 14-27-ը հայ պատանի թենիսիստները կմասնակցեն Վրաստանում «Ռենա և Դաթո Գավաթ» և «Ավստրիական Ավիաուղիներ» միջազգային մրցաշարերին, որից անմիջապես հետո` Երևանում անցկացվող «Ալեքսանդր Ծատուրյան» և «Արթուր Շիլաջյան» միջազգային հուշամրցաշարերին, հաղորդում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---