Աղասի Աղասյանը ծանրամարտի չեմպիոն է դարձել ուսանողների շրջանում![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 2-4 Թայվանի Թայպե քաղաքում տեղի է ունեցել ծանրամարտի աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությունը: Հայաստանը ներկայացրել է 3 ծանրորդ: Աղասի Աղասյանն աշխարհի չեմպիոն դարձավ 77 կգ քաշային կարգում: Հայ ծանրորդը «պոկում» վարժությունում բարձրացրել է 135 կգ, իսկ «հրում» վարժությունում 181 կգ և երկամարտի արդյունքում հավաքելով 316 կգ նվաճել է ոսկե մեդալ: 2-րդ տեղում է Նիենգ Պենգ Չյանգը Թայվանից 283 կիլոգրամով: Ռուբեն Մամոյանը (62 կգ ք/կ) «պոկում» վարժությունում բարձրացրել է 120 կգ և նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ «հրում» վարժությունում Մամոյանն անհաջող հանդես եկավ: 94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Վարդան Դավթյանը: Նա նվաճեց բրնոզե մեդալ: Երկամարտի արդյունքում նա բարձրացրեց 358կգ և զիջեց Սուտիֆոն Վատհանակասիկամուին Թայվանից միայն անձնական քաշով: ![]() ![]() Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում` Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |