Երևան քաղաքի օրվան նվիրված տեղի ունեցան 3 մարզական միջոցառումներ

Երևան քաղաքի օրվան նվիրված տեղի ունեցան 3 մարզական միջոցառումներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Երևանի տարբեր համայնքներում տեղի են ունեցել քաղաքի օրվան նվիրված տարբեր միջոցառումներ, այդ թվում` մարզական: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, սահմանափակ հնարավորություններով մարդիկ մասնակցել են վազքի, որը մեկնարկել է Հաղթանակի կամրջից և ավարտվել Մատենադարանի մոտ: Շուրջ քառասուն մարզիկներ մասնակցել են հեծանվավազքի:

Քաղաքի մարզական օրն ավարտվել է Կարապի լճում վինդսերֆինգով, սկզբից հանդես են եկել վինդսերֆինգիստները, իսկ հետո` այդ մարզաձևում իրնեց փորձել ցանկացողները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---