Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների ԱԱ-ում հայ մարզիկները նվաճեցին 6 մեդալ

Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների ԱԱ-ում հայ մարզիկները նվաճեցին 6 մեդալ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ից 10-ը Թբիլիսիում կայացած Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էր ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկ, հայ սամբիստները նվաճեցին 6 մեդալ: Գոռ Մալյանը /52 կգ/, Մհեր Կարապետյանը /75կգ/, Գարեգին Խաչատրյանը /90 կգ/ արժանացան բրոնզե, Ալբերտ Քարհանյանն /74 կգ/ ու Ռուդոլֆ Ոսկանյանը /87կգ/ արծաթե, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը` ոսկե մեդալի:

Այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր պատանի և երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 4-ից 8-ը Տաշքենդում, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---