Լևոն Արոնյանը միավորները կիսեց Շահրիյար Մամեդյարովի հետ

Լևոն Արոնյանը միավորները կիսեց Շահրիյար Մամեդյարովի հետ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Տալի Հուշախաղի չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպեց Շահրիյար Մամեդյարովի հետ (Ադրբեջան):

Արոնյանը սև ֆիգուրներով էր խաղում, և արդեն 30-րդ քայլին շախմատիստները որոշեցին ոչ ոքի ավարտել պարտիան:

Այս տուրից հետո Արոնյանը 3 միավոր է հավաքել և առայժմ գլխավորում է Հուշախաղի մրցաշարային աղյուսակը: Մնացած պարտիաները շարունակվում են:

Հինգերորդ տուրում, որը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, հայ շախմատիստն իր ուժերը կչափի Սերգեյ Կարյակինի հետ (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---