ՀԱՕԿ կողմից 2010թ. «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում անցկացրած միջոցառումը լավագույնն է ճանաչվել Եվրոպայում

PanARMENIAN.Net - Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) գլխավոր համաժողովը: 49 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների թվում էր նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից 2010թ. «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում անցկացրած միջոցառումը լավագույնն է ճանաչվել Եվրոպայում: Այն կայացել է ՄՕԿ-ի հովանու ներքո` «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի շրջանակներում:

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպումներ է ունեցել նաև Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Մալթայի, Իսրայելի, Կիպրոսի, Ավստրիայի, Վրաստանի ու ևս մի քանի երկրների պատվիրակների հետ: Քննարկվել են համագործակցության կապերն ամրապնդելու, փոխադարձ այցելությունններ կատարելու մասին հարցերը:

Նախապատրաստական աշխատանքների մասին խոսել են «Լոնդոն -2012» , «Սոչի-2014» օլիմպիական խաղերի, 2011 թվականին Չեխիայի Լյուբերեց քաղաքում անցկացվելիք ձմեռային և Թուրքիայի Տրապիզոնում կայանալիք ամառային երիտասարդական փառատոնների կազմկոմիտեների ներկայացուցիչները: Նրանք հավաստիացրել են, որ ամեն բան ընթանում է պատշաճ մակարդակով, և իրենք կանեն ամեն ինչ այդ կարևոր մարզահանդեսները լավագույնս անցկացնելու համար, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---