Հայ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում շախմատի 46-րդ ամերիկյան օփենում 8 հնարավորից վաստակեց 6 միավոր զբաղեցրեց 3-րդ տեղը

Հայ գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում շախմատի 46-րդ ամերիկյան օփենում 8 հնարավորից վաստակեց 6 միավոր զբաղեցրեց 3-րդ տեղը

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում անցկացված շախմատի 46-րդ ամերիկյան օփենում 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Ջոշուա Ֆրիդելի և միջազգային վարպետ Էնրիկո Սևիլանոյի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Խաչիյանին բաժին հասավ երրորդ մրցանակը, իսկ հաղթող ճանաչվեց Ֆրիդելը:

Մրցաշարին մասնակցում էին ևս մի քանի հայ շախմատիստներ: Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը հաղթողներին զիջեց կես միավորով և 41 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը և Լեռնիկ Մանուկյանը վաստակեցին 4-ական միավոր:

Հայաստանի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը հաջող ելույթ ունեցավ Ռիգայում անցկացված օփենում: Նա 7 հնարավորից վաստակեց 5 միավոր և նվաճեց երրորդ մրցանակը: Արամը միայն կես քայլով հետ մնաց հաղթող, ՖԻԴԵ-ի վարպետ Վլադիմիր Սվեշնիկովից և երկրորդ մրցանակակիր միջազգային վարպետ Ռոլանդ Բերզինշից: Մրցաշարին մասնակցում էին 40 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---