«Հատիսը» զիջեց «Դինամոյին» Եվրոգավաթի 1/16 եզրափակչում

«Հատիսը» զիջեց «Դինամոյին» Եվրոգավաթի 1/16 եզրափակչում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Երևանում Հայաստանի բասկետբոլի կանանց «Հատիս» ակումբը Եվրոգավաթի 1/16 եզրափակչում ընդունեց «Դինամոյին» (Մոսկվա): «Հատիսի» կազմում մասնակցեց նաև Բոյանա Բուլիչը, որն անցած խաղաշրջանում թիմի կապիտանն ու արդյունավետ մարզիկներից մեկն էր: Սա «Հատիսի» առաջին խաղն էր նոր գլխավոր մարզիչ Վարդան Խաչատրյանի ղեկավարությամբ, որը փոխարինել է Գիա Ղազանչյանին: Առաջին քառորդում երևանյան ակումբը հավասար խաղ ցույց տվեց, բայց չկարողացավ արժանապատվորեն դիմակայել մրցակցին: Երկրորդ քառորդում մոսկովյան ակումբն ուժեղացրեց լարվածությունը և 20:36 հաշվով հաղթանակ տարավ: Վերջին երկու քառորդներում երևանյան ակումբն արագացրեց խաղի տեմպը, մի քանի հաջող նետում կատարեց` 5 միավորով կրճատելով տարբերությունը, սակայն 57:62 հաշվով պարտություն կրեց: Պատասխան հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում հաջորդ շաբաթ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---