«Ղազախստանի նախագահի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազ. դոլար

«Ղազախստանի նախագահի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազ. դոլար

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Աստանայում մեկնարկում է «Ղազախստանի նախագահի գավաթ» միջազգային ֆուտբոլային առաջնությունը: Մրցաշարն արդեն ավանդական է դարձել և անցկացվում է չորրորդ անգամ, մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազ. դոլար, հաղորդում է vesti.kz-ն:

Առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը` Սուրեն Չախալյանի գլխավորությամբ: Առաջին խմբում հայ ֆուտբոլիստների մրցակիցներն են Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի հավաքականները: Երկրորդ խմբում հայտնվել են Ղազախստանի, Ադրբեջանի, Իրանի և Ուզբեկստանի հավաքականները:

Խմբերում հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, 27-ին և 29-ին: Եզրափակիչ խաղերը տեղի կունենան ապրիլի 30-ին: Առաջին հանդիպմանը հայ ֆուտբոլիստներն ապրիլի 26-ին իրենց ուժերը կչափեն Վրաստանի հավաքականի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---