Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի Սարգիս Հայրապետյանը

Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի Սարգիս Հայրապետյանը

PanARMENIAN.Net - Մոսկվայում ապրիլի 25-ից մայիսի 1-ը Խոդինկայի «Մեգասպորտ» սպորտի պալատում կկայանա գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 195 մարզիկներ աշխարհի 44 երկրներից:

Հայաստանն առաջնությունում կներկայացնի Սարգիս Հայրապետյանը, որը ելույթ կունենա մենակատարների տղամարդկանց առաջնությունում: Նա իր ելույթները կմեկնարկի ապրիլի 25-ին որակավորման փուլից:

Ռուսաստանը երրորդ անգամ է իր հարկի տակ անցկացնում գեղասահքի աշխարհի առաջնությունը: Այս տարի առաջնությունը պետք է կայանար Տոկիոյում, սակայն մարտի 11-ի ավերիչ երկրաշարժն ու ցունամիի ալիքը կառավարությանը ստիպեցին փոխել ծրագրերն ու հրաժարվել առաջնությունն անցկացնելու պարտավորություններից, հաղորդում է top.rbc.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---