Դիկ Ադվոկատը Հայաստան-Ռուսաստան խաղին կհրավիրի Իգոր Սեմշովին` չնայած նրա որակազրկմանը 27 ապրիլի 2011 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը մեկնաբանել է Ռուսական ֆուտբոլայի միության որոշումը «Դինամոյի» կիսապաշտպան Իգոր Սեմշովին 4 խաղից որակազրկելու մասին «խաղի պաշտոնական դեմքին վիրավորելու համար»: «Ես համոզված եմ, որ Սեմշովը թույլ չի տա իրեն թուլանալ և ողջ ընթացքում մարզվելու է: Նա պրոֆեսիոնալ է, լավ խաղացող և Ռուսաստանի հավաքականի շատ կարևոր բաղադրիչ մաս»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն: Ռուսական թիմի մարզիչն ընդգծել է, որ նա անպայման հրավիրելու է կիսապաշտպանին. «Նա ինձ երբեք հուսախաբ չի արել, և ես էլ չեմ պատրաստվում նրան հուսախաբ անել»: ԵԱ ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում: Երևանյան խաղում թիմերը բաժանվել են գոլազուրկ ոչ ոքիով, և Սեմշովը եղել է պահեստայինների նստարանին: B խմբում Ռուսաստանի հավաքականը 10 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հայաստանը` 7 միավորով 4-րդ տեղում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |